Намного раньше заявления лидера партии «Наследие» Раффи Ованнисяна о необходимости консолидировать политические силы, Республиканская партия Армении Читать далее
09:11 ՍԵՄԻՆԱՐ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ | |
Առավոտյան ժամը 10-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում սկսվեց «Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ» վերնագրով սեմինարը: Սեմինարին մասնակցում էին երիտասարդներ ոչ միայն Ախալքալակից ու հարակից գյուղերից, այլև Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնից եկած տղաներ և աղջիկներ: Սեմինարը կազմակերպվել էր «Զարթոնք 89» ԲՀԿ-ի, Հայաստանի «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» ու «Երիտասարդների կամուրջ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ: Սեմինարը վարում էր Սամվել Մարտիրոսյանը: Հինգ ժամվա ընթացքում երիտասարդները ծանոթացան ինտերնետի աշխատանքի ընդհանուր սկզբունքներին, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կայքերի առանձնահատկություններին, ինչպիսիք են` Ֆեյսբուքը, Թվիթերը, Օդնոկլասնիկին և այլն: Մանրամասն խոսվեց նաև բլոգերի մասին և մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է բլոգ ստեղծել ու ինչի վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել այս գործում: Չնայած այն հանգամանքին, որ ինտերնետը Ախալքալաքում և հատկապես գյուղերում շարունակում է վատ որակի ու անգամ անհասանելի մնալ, այնուամենայնիվ, երիտասարդներն այս սեմինարը համարեցին շատ կարևոր ու անհրաժեշտ, նշելով, որ այս ասպարեզում շատ քիչ են տեղեկացված և սեմինարն իրենց շատ բան տվեց: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |