09:15 ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՑԻՆԵՐԻ ԵՐԵԿՎԱ ՑՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | |
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հուլիսի 26-ին Նինոծմինդայի բնակիչները ցույց էին կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ: Մոտ 40 հոգի իրենց համագյուղացիներին մեղադրում էին հողատարածքների գրավման մեջ: Ցուցարարների խոսքերով` երեք օր առաջ հայտնի դարձավ, որ իրենց համագյուղացի Կարեն Մկրտչյանը եւ Մարտին Աղայանը վարձով վերցրել են մոտ 600 հեկտար հողատարածք եւ այդ տարածքից գյուղի բնակիչները չէին կարող այլեւս օգտվել: Նոր հողատերերը արգելել են բնակիչներին օգտվել այդ տարածքից: Տվյալ հարցի շուրջ կապ հաստատվեց Նինոծմինդայի շրջանի ղեկավարի հետ: Գագիկ Ղարսլյանը նշեց, որ այս տարածքը գրանցված է միայն մի անձի` Մարտիրոս Աղայանի վրա: Նա այս տարածքի սեփականատերն է, որի համար պետությանը վճարում է հարկ: Աղայանը այն սեփականաշնորհել է 2001 թվականին, իսկ բնակիչները այն օգտագործում էին անօրեն: Ցույցի մասնակիցները չկարողացան հանդիպել մարզպետին, նրա տեղում չլինելու պատճառով, սակայն մի քիջ ուշ արդեն Ախալքալաքում հանդիպեցին մարզպետարանի ներկայացուցիչներին: Մարզպետի տեղակալ Գելա Դեմետրաձեն նշեց, որ նշված խնդրի լուծումը չի մտնում մարզպետարանի պարտականության մեջ: Փարվանա գյուղի բնակիչները նշում են, որ նշված խնդրի լուծման համար նրանք մոտ ժամանակում դիմելու են դատարան: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |