Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 29 » «ՋԱՎԱԽՔԻ ՃԱՄԲԱՐ 2013»-Ի ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ
09:58
«ՋԱՎԱԽՔԻ ՃԱՄԲԱՐ 2013»-Ի ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Հունիսի 24-ին «Ջավախքի ճամբար» ծրագրի երրորդ օրը ճամբարականները կազմակերպեցին արշավ դեպի քաղաքի հայկական երկու հնամյա մատուռները: Տվյալ մատուռները ժողովրդի կողմից անվանվում են «Քրոջ եւ եղբոր վանքեր»:

Ճամբարականներին միացան նաեւ Ախալցխայի քահանաները, ովքեր ժամերգություն անցկացրին մատուռներից մեկում:

Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի առաջնորդ երիտասարդների խոսքերով` տվյալ սրբավայրում ժամերգություն չեր կատարված սովետական ժամանակաշրջանից իվեր եւ տվյալ ժամերգությունը հայ քահանաների կողմից շատ կարեւոր է:

«Շատ կարեւոր է հավաքական աղոթքը քահանաների ներկայությամբ: Կարեւոր է հայկական «Տեր ողորմյան» եւ խնկավառությունը: Հնամյա մատուռները կարծես նոր շունչ են քաշում քահանաների ժամերգությունից»,- ասաց արշավի մասնակիցներից մեկը:

Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբի խոսքերով` շատ կարեւոր է, որ մեր երիտասարդները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահեն հայկական սրբավայրերը: Նրա խոսքերով` օրեր առաջ դեպի այս մատուռները մեքենայի ճանապարհ է բացվել, ինչը մեծ աշխատանքի արդյունք է:

«Ճանապարհի բացումը մեծ աշխատանք է պահանջել եւ շատ դրական գործ է, սակայն անհայտ են տվյալ գործը անողները եւ նրանց նպատակները: Մենք դիմել ենք Ախալցխայի քաղաքապետարանին, որ իմանանք թե արդյոք ինչ նպատակով եւ ովքեր են բացել տվյալ ճանապարհը, որպեսզի հայտնենք մեր վերաբերմունքը ու միգուցե նաեւ շնորհակալություն հայտնենք»,- ասաց Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբը:

$IMAGE2$

Դիտումներ: 722 | Ավելացրեց: eduard | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]